Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Ժողովրդի ոգին ամուր պահելը նույնքան կարևոր է, որքան՝ զենքը

Ժողովրդի ոգին ամուր պահելը նույնքան կարևոր է, որքան՝ զենքը
30.04.2024 | 12:39

Սահմանագծման այս ամբողջ պատմության մեջ ինձ ամենաշատը նյարդայնացնում է պատճառաբանությունը, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները մեջբերում են. «Սահման ենք գծում, որ պատերազմ չլինի»։

Այսինքն, սահմանագծումը ՀՀ-ն կատարում է թշնամու ճնշման տակ, իսկ ճնշման տակ արված որևէ գործողություն կամ քայլ չի կարող օբյեկտիվ լինել։

Ես միանշանակ կողմ եմ, որ ՀՀ-ն պետք է պետական սահման ունենա միջազգային ճանաչված սահմանների մեջ, տվյալ դեպքում՝ Ալմա Աթայի հռչակագրի սկզբունքներով, սակայն նարատիվը ճիշտ չէ, որն էլ պարտվողական տրամադրություններ է ստեղծում հասարակության մի հատվածի մեջ։ Խոսքն իրապես ազնիվ, մտահոգ մարդկանց մասին է, այլ ոչ՝ օտար պետության շահերը սպասարկողների։

Սա Հայաստանի հազարամյակների պատմության ոչ առաջին, ոչ էլ, ցավոք, վերջին պատերազմն է։ Որևէ ագրեսոր պետության համար գծված պետական սահմանը խոչընդոտ չի եղել։

ՀՀ-ն պետք է հայտարարեր, որ մենք գնում ենք սահմանագծման, սակայն ունենք բավարար կամք և կարողություններ ՀՀ սուվերեն տարածքը ցանկացած ոտնձգությունից պաշտպանելու համար։ Դա կլիներ ճիշտ նարատիվ և ուղերձ մեր թշնամիներին, որ պարտված ենք, բայց ոչ՝ ծնկաչոք եղած։

Հարցը մեր ներկայիս կարողությունները չեն միայն, հարցը ոգեղենականությունն է, որը պետք չէ կասկածի տակ դնել։

Միգուցե քիչ պաթոսային է հնչում, բայց ազգի, ժողովորդի ոգին ամուր պահելը նույնքան կարևոր է, որքան՝ զենքը։

Հարություն Ղուկասյան

Դիտվել է՝ 3873

Մեկնաբանություններ